Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման գնահատական տվեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Իմ գնահատականն ամբողջապես արտացոլված է կողմերի բանակցությունների արդյունքում տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ էլ դրա նպատակահարմարությունը կա: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և սկզբունքներին համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա: