Ծովազարդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ծովազարդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով սեմինար պարամունք և գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ։