Պատասխանատուները դիտարկել են՝ արդյոք շտկվել են Շիրակի մարզպետի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի արձանագրած թերությունները

Պատասխանատուները դիտարկել են՝ արդյոք շտկվել են Շիրակի մարզպետի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի արձանագրած թերությունները
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում, որտեղ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։
Պատասխանատուները շինարարի ուղեկցությամբ շրջել են տարածքում, դիտարկել՝ արդյոք շտկվել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի վերջին այցելության ժամանակ աշխատանքներում արձանագրված թերություններն ու խնդիրները։
Աննա Մարտիկյանն ընդգծել է, որ Շիրակի մարզպետը կարևորում է խնդիրների շուտափույթ կարգավորումը, մշտական ու աչալուրջ հսկողությունը, որպեսզի ապահովվի աշխատանքների անխափան ընթացքն ու անթերի որակը։
Այցելություններն ու մշտադիտարկման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։