Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) - 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։ Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված և լքված ջրաճահճային տարածքների կառավարումը: Ի լրումն վերոնշյալ նպատակներին, ծրագիրը կխթանի կայուն տնտեսական գործունեությունը և էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում: Նոր և վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:
«Հայաստանի գեղեցիկ բնությունը, լանդշաֆտները երկրի ամենամեծ արժեքներից են։ Այս ռեսուրսը վտանգված է տեխնածին անտառահատումների և լանդշաֆտի դեգրադացիայի պատճառով, ինչը պայմանավորված է համայնքների կողմից ոչ այդքան բնակենտրոն գործելակերպով և թույլ բնապահպանական վերահսկողությամբ: RESILAND ծրագիրը հասցեագրում է անտառների դեգրադացման խնդիրը՝ այլընտրանքային կենսամիջոցներով ապահովելով համայնքներին և ուժեղացնելով վերահսկողության մեխանիզմները՝ քաղաքականության շրջանակի բարելավման միջոցով», նշում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Հայաստանը՝ հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, որը բախվում է եզակի մարտահրավերի, քանի որ այն անտառներով աղքատ երկիր է, տարածքի միայն 11,2 տոկոսն է ծածկված անտառներով: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանի անտառտնտեսության ոլորտը ներուժ ունի նպաստելու երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանը անտառների և լանդշաֆտների վերականգնման ջանքերով:
Գոյություն ունեցող և նոր անտառների վերականգնումը, ջրաճահճային տարածքների պահպանումը և պահպանվող տարածքների ստեղծումը նույնպես նպաստում են բնական արժեքների և էկոհամակարգի ծառայությունների բարելավմանը: Ըստ առաջարկվող հաշվարկների, անտառի յուրաքանչյուր հեկտար տարեկան մի շարք էկոհամակարգային ծառայություններից միջինը կապահովի 417 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք (կամ տարեկան 138 միլիոն ԱՄՆ դոլար):
«RESILAND Հայաստան» ծրագիրը հանդիսանում է Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության համատեղ ջանքերի բաղկացուցիչ մասը՝ աջակցելու երկրի կայուն զարգացման նպատակներին և կանաչ տնտեսական անցմանը: Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը ներկայումս մշակվում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարության հետ համատեղ, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» պլատֆորմը և Հայաստանի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը» համատեղ ջանքերի արդյունք են, որոնք նպաստում են երկրի կանաչի անցմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև կլիմայի հարմարվողականության խթանմանը