B24. Հնդկաստանը կարող է դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը 2025-2026 ֆինանսական տարում

B24. Հնդկաստանը կարող է դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը 2025-2026 ֆինանսական տարում

Հնդկական բանակն ակնկալում է ամբողջությամբ դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը գալիք 2025-26 ֆինանսական տարում՝ ներքին արդյունաբերության՝ դրա պահանջարկը բավարարելու և ռազմամթերքի համաշխարհային շուկայում Հնդկաստանի մասնաբաժինն ավելացնելու ունակության շնորհիվ: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հաջորդ ֆինանսական տարում Հնդկաստանը ռազմամթերք չի գնի արտասահմանից: Բացառություն կլինեն փոքր քանակությամբ գնումն այն ռազմամթերքի համար, որի արտադրությունը երկրում շահավետ չէ»:

Հնդկական բանակը 175 տեսակի զինամթերքից մոտ 150-ը ստանում է ներքին արդյունաբերությունից: Օտարերկրյա մատակարարները բավարարում են բանակի հրետանային արկերի և զինամթերքի միայն 5-10%-ը:

Հնդկաստանի իշխանություններն ակնկալում են, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրի ռազմարդյունաբերական համալիրի ընդհանուր արտադրությունը և պաշտպանական արտադրանքի արտահանումը կեռապատկվի: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը, հնդկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրության ծավալն արդեն գերազանցել է 12 միլիարդ դոլարը: Մինչև 2028-2029 ֆինանսական տարին պաշտպանական արդյունաբերության տարեկան ընդհանուր արտադրանքը կհասնի 36 միլիարդ դոլարի, իսկ պաշտպանական արտահանումը կկազմի 6 միլիարդ դոլար: