Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր. Օվերչուկ

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հետևելով ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներին, հայտնել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը շարունակում է աճել  բարձր տեմպերով։ Այս մաին, InfoPort–ի փոխանցմամբ, հայտնում է ria.ru-ն։

«Մեր առևտուրը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով, ուստի տնտեսական համագործակցությունն այստեղ լավ է», - ասաց նա լրագրողներին:

Օվերչուկը նշել է, որ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր։

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամուտը գրեթե կրկնապատկվել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրի աճի պատճառով, որն ընթանում է արագացված տեմպերով», - ասել է նա։