Վարդենյաց լեռնանցքը մայիսի 11–ին ժամանակավորապես փակ է լինելու

Վարդենյաց լեռնանցքը մայիսի 11–ին ժամանակավորապես փակ է լինելու
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ մայիսի 11-ին` ժամը 12։00-ից մինչև 18։00-ն Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող հիմնանորոգման շրջանակներում կատարվելու են քարաթափման աշխատանքներ։
Նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։