Դեսպանը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորներին եւ ընդգծել ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Դեսպանը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորներին եւ ընդգծել ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպել է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից, դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ: