Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի

Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է հանրության ներողամտությունը։

Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝
-Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով:

-«Հաղթանակ» կամուրջ - Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փ.-ներ - Մաշտոցի պողոտա ուղեգծով։