Բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։
Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․
անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,
անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք,
անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։