ՏԿԵ նախարարությունում քննարկվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու հարցը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել է  Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության պատվիրակությանը՝ Օդային տրանսպորտի տնօրեն Սալիմ Համեդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ 

Ըստ ՏԿԵ նախարարության հաղորդագրության`ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ ընդգծելով տուրիզմի, ինչպես նաև օդային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ 

Հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը նշել է, որ Օմանի Սուլթանությունը տուրիզմի ոլորտում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է և Հայաստանի համար համագործակցության խորացումը օգտակար կլինի։ 

Այս կոնտեքստում Մ․ Խաչատրյանը շեշտել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը։ 

Օմանի Սուլթանության Օդային տրանսպորտի տնօրեն Սալիմ Համեդ Ալ Հուսեյնը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և շեշտել իրենց երկրի պատրաստակամությունը օդային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կնքվելիք երկկողմ համաձայնագրի մանրամասները։