Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում

Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Ուշադրություն. Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000 մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1...-2 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝
Մայիսի 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 8-ին, 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մայիսի 8-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     29.3°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          4.2°C (2003թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    15.2°C