Արմավիրի մարզպետը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված անձանց հետ եւ ներկայացրել բնակարանային ապահովման ծրագիրը
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Փարաքար համայնքի մշակույթի տան շենքում Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հաստատված բնակչության հետ։
Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեցի ներկաներին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
Ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը:
Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո պարզաբանումներ են տրվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի հարցերի, ոլորտային պատասխանատուների հետ պատասխանեցինք քաղաքացիների հարցերին: