Կոնյակի արտադրության ծավալն աճել է, գինու արտադրությունը՝ նվազել
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի արտադրության ծավալն աճել է 35.5 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, նույն ժամանակահատվածում օղու, լիկյորի եւ սպիրտային այլ խմիչքների արտադրության ծավալն աճել է 8․1 տոկոսով, այդ թվում՝ միայն օղու արտադրության ծավալն աճել է 4.9 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում գինու արտադրության ծավալները նվազել են 21․2 տոկոսով։
Գարեջրի արտադրության ծավալները նվազել են 5․0 տոկոսով։