Սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում են Արագածավան բնակավայրի միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում են Արագածավան բնակավայրի միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքները
Ավարտական փուլում են սուբվենցիայի շրջանակներում կատարված` Արագածավան բնակավայրում միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում են Թալինի համայնքապետարանից, վերոնշյալ ծրագիրը պետք է կատարվեր 2021 թ․-ին, չկատարվելու պատճառով Կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև 2023 թ․-ի նոյեմբեր ամիսը, ապա դադարեցվել։ 2024 թ․-ին նոր պայմանագրով ծրագիրը կրկին հաստատվել և կյանքի է կոչվել։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16․524․000 ՀՀ դրամ։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, տեղակալ Գուրգեն Թադևոսյանի, խորհրդական Սևակ Մանուկյանի, Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի և այլ աշխատակիցների հետ այսօր դիտարկեց կատարված աշխատանքների արդյունքը։