Զբոսաշրջության կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին

Զբոսաշրջության կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է.
Սիրո՞ւմ եք ճանապարհորդել և բացահայտել հայկական մշակույթն ու խոհանոցը, փնտրո՞ւմ եք նոր արկածներ և փորձառություններ, ապա ուշադրություն`
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն սիրով հրավիրում է մասնակցելու «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։
Մայիսի 25-26-ին կբացահայտեք Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ հարուստ մշակութային ժառանգությունը, գինին, համեղ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև կմասնակցեք մի շարք հետաքրքիր փորձառությունների։
Հայաստանի 10 մարզեր
 500+ մարզային զբոսաշրջային պրոդուկտներ
Գաստրո տաղավար՝ տեղում պատրաստվող մարզային ուտեստներով
 Վարպետաց դասեր
 Արկածային զբոսաշրջության գունեղ տաղավար
 ֆոտոզոնա
 Մշակութային ծրագրեր
 Համաժողով՝ մայիսի 25-ին (մանրամասները շուտով)
«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2023-ի հոլովակը` https://youtu.be/Bytf5vdZVp8
Հանդիպման վայր՝ Երևան, Սիզընս Այգի (Seasons Park)
Մայիսի 25 ժամը՝ 12։00 - 21։00
Մայիսի 26 ժամը՝ 12։00 - 17։00
 Քո ճանապարհորդությունը Հայաստանում սկսվում է այստեղից։
Միացի՛ր մեզ և ճանաչի՛ր Հայաստանի թաքնված ուղին։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։