ՀՀ կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կազմակերպում են հանդիպում-քննարկում

ՀՀ կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կազմակերպում են հանդիպում-քննարկում
Մայիսի 10-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հետ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում է 2024 թվականի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ԱՄՀ-ի տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին հրապարակման շնորհանդես/հանդիպում-քննարկում։
Շնորհանդեսի ընթացքում բանախոսների խումբը կներկայացնի ԱՄՀ-ի հրապարակած Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական հեռանկարը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
Միջոցառման խոսնակներն են ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, «HSBC Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ Մոդերատոր՝ Էրիկ Հակոբյան (ՍիվիլՆեթ):
Հանդիպմանը կարելի է հետևել առցանց՝ Կենտրոնական բանկի յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։