Առաջիկա օրերին Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

Առաջիկա օրերին Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան և Ջրաշեն փողոցների գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։30-ից մինչև մայիսի 14-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի կենտրոնական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 13-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 1, 13, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 2, 2ա, 4, 6, 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ (Վանաձոր-Ալավերդի Dպ 700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 14-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի,

Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 10-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք բնակավայրերի և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 6-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 6-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
 
Պլանային աշխատանքներ (Վանաձոր-2 ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Գազարդ» և «Արձագանք» ՍՊ ընկերությունների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
 
Պլանային աշխատանքներ (Սևանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գեղամավան, Վարսեր, Ծաղկունք, Ցամաքաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Հոգեբուժական հիվանդանոց», «Սևան հացի գործարան», «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Նոհա Լաբ», «Ելենովկա», «Կարեն», «Լողափ-Նաիրի», «Մերպո», «Հրանտ և Էդվարդ», «Արսեն-96», «ԶԻՄ», «Առագաստ» ՍՊԸ-ների, սեփականատերեր Գևորգյան Քոլեթ, Լևոն Տեր-Հովհաննիսյան, Գևորգյան Արայիկ, Մուրադյան Աննա, Ավետիսյան Գեղամ, Գևորգյան Արմեն, Հովհաննիսյան Սևակ, Նիկողոսյան Գագիկ, Վազգենյան հոգևոր դպրանոցի, Սևանի կայազորի քննչական բաժնի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի, «Միրզոյան Մարիետա» ԱՁ-ի, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: