ԵԱՏՄ երկրներում սկսել են փոխադարձ ճանաչվել գիտական աստիճանները

ԵԱՏՄ երկրներում սկսել են փոխադարձ ճանաչվել գիտական աստիճանները

Մայիսի 2-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Ըստ հաղորդագրության, այժմ եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիների գիտական աստիճանի վերաբերյալ ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնաբերաբար (առանց ճանաչման ազգային ընթացակարգեր իրականացնելու) Միության որևէ այլ երկրում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման փաստաթղթերի սեփականատերերը հավակնում են աշխատանքի տեղավորման պետությունում սահմանված հավելումների կամ գիտական աստիճանի համար նախատեսված արտոնությունների:

«Համաձայնագիրն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների շարժունակության բարձրացմանը և կնպաստի աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի զարգացմանը», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։