Անշարժ գույքի գործարքների թիվը 2024թ. փետրվարին աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. փետրվար ամսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ընդհանուր 21,159 գործարք, ինչը 2023 թ. համադրելի ցուցանիշից ավել է 4,470-ով կամ 26.78%-ով։ Երևանում ընդհանուր գործարքների թիվն աճել է 38.29%-ով կամ 1,724 գործարքով և կազմել` 6,226։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի առուվաճառքի գործարքներին, այն կազմել է 4,700 գործարք, որը 2023թ. փետրվարի ցուցանիշից ավել է 1,094-ով կամ 30.34%-ով։
Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվն աճել է 63.48%-ով կամ 671 գործարքով և կազմել` 1,728։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում աճել է 37.88%-ով կամ 394-ով և կազմել 1,434 գործարք։ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը աճել է 66.41%-ով կամ 435-ով և կազմել 1,090 գործարք։
Աղբյուրը` b24.am