Առաջին Tesla Cybertruck-ը փիկապը Ռուսաստանում `

Առաջին Tesla Cybertruck-ը փիկապը Ռուսաստանում `
Ռուսաստանում հայտնվել է Tesla-ի առաջին էլեկտրական Cybertruck պիկապ բեռնատարը։ Այս մասին РБК-ին հայտնել են Moscow Tesla Club ընկերությունից, որը պիկապ բեռնատարն առաքել է Ռուսաստան։
Այս տիպի մեքենայի արժեքը տատանվում է 57,390 դոլարից մինչև 96,390 դոլար (5,3 միլիոնից մինչև 9 միլիոն ռուբլի)։
«Moscow Tesla Club ընկերության հիմնադիր և ղեկավար Ալեքսեյ Երեմչուկը Tesla Cybertruck-ն առաքել է Ռուսաստան», - հայտնել են ընկերությունից: Երեմչուկն այս մեքենան առաջին անգամ ցուցադրել է սոցցանցերում 2024 թվականի փետրվարին, երբ Tesla Cybertruck-ը դեռ գտնվում էր ԱՄՆ-ում։
Երեմչուկը նշել է, որ Cybertruck-ը հեշտ չէ գնել, քանի որ ամերիկացիները պայմանագիր են կնքում, որով պարտավորեցնում են վճարել 50 հազար դոլար տուգանք, եթե գնորդը մեքենան վաճառի մեկ տարվա ընթացքում։
Tesla-ն ներկայացրել է Cybertruck-ի նախատիպը 2019 թվականին: Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Լոս Անջելեսում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է, որ մեքենայի թափքը պատրաստված է ծանր չժանգոտվող պողպատից, իսկ մեքենայի ապակիները՝ զրահապատ։ Նրա խոսքով՝ մեքենայի թափքը բավական ամուր է, որպեսզի դիմանա 9 մմ տրամաչափի գնդակին։
Զանգվածային արտադրության մեկնարկը նախատեսված էր 2021 թվականին, սակայն հետաձգվեց մինչև 2022 թվականը։ 2022 թվականի հունվարին Tesla-ն կրկին հետաձգեց արտադրության մեկնարկը մինչև 2023 թվականը։ Այս տիպի առաջին պիկապ մեքենան հավաքվել է 2023 թվականի հուլիսին, իսկ մատակարարումները սկսվել են նոյեմբերին։