700 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս» կարի ֆաբրիկայի բացմանը

700 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս» կարի ֆաբրիկայի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Սևակ ավանում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։  

Ինչպես հաղորդում են Էկոնոմիկայի նախարարությունից, ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։

Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։

Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։

Այցի ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության զարգացման կարևորությունը և ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։