2024թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

2024թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն` 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 733,917 մարդ, այդ թվում 214,147 պետական և 519,770 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.7% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024 թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 125,842 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,080 է, որից պետական՝ 112,841, ոչ պետական՝ 11,239։

Մշակող արդյունաբերություն՝  86 526 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝  51,231 զբաղված, որից պետական՝ 26,871, ոչ պետական՝ 24 360։

Տեղեկատվություն և կապ՝ 44,289 աշխատակից, որից պետական՝ 2,091, ոչ պետական՝ 42,198։ Մասնավորապես, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,782 աշխատակից, որից պետական՝ 324, ոչ պետական՝ 31,458։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 38,575 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,398 զբաղված, որից բոլորը պետական։

Շինարարություն՝ 32,010 զբաղված, որից պետական՝ 323, ոչ պետական՝ 31,687։

Սպասարկման այլ ծառայություններ 28 851 աշխատակից, որից պետական՝ 1,482 , ոչ պետական՝ 27,369։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26 045 աշխատակից, որից պետական՝ 7,038, ոչ պետական՝ 19,007։ Մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,778 զբաղված, որից պետական՝ 4,805, ոչ պետական՝ 973։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,272 աշխատակից, որից պետական՝ 9,721, ոչ պետական՝ 13,551։ Մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 10,246 զբաղված, որից պետական՝ 9,471, ոչ պետական՝ 775։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 22,948 զբաղված, որից պետական՝ 872, ոչ պետական՝ 22,076։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,463 աշխատակից, որից պետական՝ 8,838, ոչ պետական՝ 13,625։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,431 զբաղված, որից պետական՝ 3,468, ոչ պետական՝ 17,963։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,345 աշխատակից, որից պետական՝  1,558, ոչ պետական՝  15,787։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11 629 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,266 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,606։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 8,036 զբաղված, որից պետական՝ 432, որ պետական՝  7,604։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝  6,680 զբաղված, որից պետական՝ 3,554, ոչ պետական՝  3,126։

Աղբյուրը`   b24.am