ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է հակառուսական նոր պատժամիջոցների մասին․arm.sputniknews.ru

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է հակառուսական նոր պատժամիջոցների մասին․arm.sputniknews.ru
ԱՄՆ-ը հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ին հրապարակել է պատժամիջոցների ցուցակի թարմացումները:
Ինչպես հայտնել Է գերատեսչությունը, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են տասնյակ ֆիզիկական անձինք, որոնց Վաշինգտոնը կասկածում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրում և դրա հետ կապված ընկերություններում մասնակցության մեջ, այդ թվում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիներ:
 
Պատժամիջոցների տակ հայտնված ձեռնարկությունների թվում են «Ուրալ» ավտոգործարանը, Բրյանսկի ավտոգործարանը, էլեկտրոնիկայի արտադրող «Պրոտոն» գործարանը, Կազանի «Էլեկտրասարք» գործարանը, «Ռաու Ֆարմ» ԲԸ-ն, «Սիբանտրացիտ» խմբի ընկերությունները, Յարոսլավլի շարժիչի գործարանը, «Պոբեդա» ավիաընկերությունը և այլ ռուսական ձեռնարկություններ:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ ՊՆ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի նկատմամբ:
Մանրամասները՝ այստեղ