Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Կառուցվում է 1,2 կմ երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց:
Աշխատանքներն իրականացվում են Մրգանուշ, Դիտակ, Դվին բնակավայրերի ենթածրագրի շրջանակում, որի արժեքը շուրջ 92 մլն ՀՀ դրամ է:
Համայնք-պետություն համագործակցությամբ՝ Լանջազատ բնակավայրում ակտիվ ընթանում են 2, 226 կմ երկարությամբ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները՝ 98 մլն ՀՀ դրամ արժողությամբ:
Ծրագրերով նախատեսված աշխատանքների արժեքի 60 % -ը պետության, իսկ 40%-ը` համայնքի ներդրումն է: