AMX. Աննախադեպ ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

AMX. Աննախադեպ ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։

Մասնավորապես, AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  ավելի քան 17․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 28.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.8579%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:

AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 27.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9294%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․25% է:

AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 17.9 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.8973%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  ավելի քան 8․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9296%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12․50% է:

AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 300 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 12․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9600%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.75% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: