Գևորգ Պապոյանը այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակե տարաների արտադրությամբ: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Սարանիստ» ընկերությունը դեռևս 2005թ.-ից սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։
Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։
Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել ապակու արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը:
Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները: