Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ
Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 Նախարար Մկրտչյանը, անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներին, ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված գերակայությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, ինչպես նաև աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։
Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարին ևս ներկայացրել է երկրի զարգացման 2030 տեսլականի շրջանակում մեդիա ոլորտում ավելի քան 140 հազար նոր աշխատատեղերի ստեղծման զբաղվածության նախագիծը:
 Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել վերապատրաստման և վերակրթման լավագույն փորձի փոխանակման ծրագրեր: