Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով

Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով

Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է տարեկան 18,8% - ով (մեկ տարի առաջ 2,2 անգամ աճից հետո)՝ գերազանցելով 83,1 մլրդ դրամը (211,4 մլն դոլար)։ Զուտ շահույթի դինամիկան դրական պահել հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 3,5% - ից մինչեւ 18,7% արագացման շնորհիվ՝  ապահովելով 5,1 տրլն դրամ (13 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 31.03.2024 թ. տվյալները:

Միայն 2024 թ. առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթն աճել է 5,6 անգամ, մինչդեռ, մեկ տարի առաջ 1-ին եռամսյակում գրանցվել էր 1,5% չնչին եռամսյակային աճ, իսկ 2023 թ. 4-րդ եռամսյակում դինամիկան ընդհանրապես բացասական էր՝ 35%։ Բայց հարկ է ուշադրություն դարձնել, որ եռամսյակային կտրվածքով զուտ շահույթի նման բարձր աճը չէր կարող բխել վարկային պորտֆելից, քանի որ այն աճել է ընդամենը 1,6% - ով (2023թ. առաջին եռամսյակի 3,5% աճի դիմաց), որի համեմատ, արժեթղթերում ներդրումների աճն ավելի նկատելի էր՝ 7,8% (2023 թ. առաջին եռամսյակի 2,4% անկման դիմաց)։

Հատկանշական է, որ տոկոսային եկամուտների տարեկան երկնիշ աճը պահպանվել է տեմպերի աննշան դանդաղմամբ՝ 22,8%-ից մինչև 22,3%, մինչդեռ, ոչ տոկոսային եկամուտների աճի արգելակումը շարունակվել է ՝ 11% - ից մինչև 8,1%: Արդյունքում՝ տոկոսային եկամուտների օգտին խզումը 2023 թ. առաջին եռամսյակի 2,6 անգամից աճել է մինչև 3 անգամ։ Արդյունքում՝ ընդհանուր եկամուտներում տոկոսային եկամուտների դոմինանտը մեկ տարվա ընթացքում 71,3% - ից աճել է մինչև 74%, իսկ ոչ տոկոսային եկամուտների մասնաբաժինը 27,3% - ից նվազել է մինչև 25%։

ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների ենթադրությամբ, վարկային պորտֆելի տարեկան բարձր աճը մեծապես ապահովվում է սպառողական վարկավորման և հիփոթեքի վերընթաց դինամիկայի պահպանվող երկնիշ տեմպերով, ինչը դիտվել է նաև նախորդ ժամանակահատվածներում:

Վարկային պորտֆելի նման աճը պահպանել է ակտիվների երկնիշ աճը, չնայած տարեկան տեմպերի 18%- ից մինչեւ 11,5% դանդաղմանը՝ ապահովելով դրանք 9,4 տրլն դրամի (23,96 մլրդ դոլար) մակարդակում։ Դրանց կառուցվածքում վարկային ներդրումների և այլ վարկերի մասնաբաժինը 51%-ից հասել է 54,3%-ի: Ընդ որում, արժեթղթերում ներդրումների մասնաբաժինն ակտիվներում նվազել է մինչև 20,8% (մեկ տարի առաջվա 21,8%-ից)՝ ծավալի տարեկան աճի կտրուկ դանդաղմամբ՝ 38,6%-ից մինչև 6,6%՝ մինչև 1,96 տրլն դրամ (4,99 մլրդ դոլար)։

Ընդհանուր պարտավորությունների աճը 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ դանդաղել է՝ 16,7%-ից մինչեւ 10,7%՝ գերազանցելով 7,8 տրլն դրամը (19,9 մլրդ դոլար)։ Դրանց կառուցվածքում ավելի քան 71,2%-ը (2023թ. 70,9%-ի դիմաց) կամ 5,6 տրլն դրամը (14,2 մլրդ դոլար) բաժին է ընկնում հաճախորդների հանդեպ պարտավորություններին, իսկ 24,9% - ը (2023թ. 25,2% - ի դիմաց) կամ 1,96 տրլն դրամը (4,98 մլրդ դոլար) բանկերի և այլ կազմակերպությունների հանդեպ պարտավորություններն են (հաշվի առնելով կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավումները)՝ առաջինների տարեկան աճի 30,5 %-ից մինչեւ 11.3% խիստ արգելակման եւ երկրորդների դինամիկայի 11.5% անկումից մինչեւ 9.7% աճի դեպքում: Ընդ որում, հաճախորդների հանդեպ պարտավորությունների տարեկան աճի նման կտրուկ արգելակումը բացատրվում է ռելոկանտների ի չիք դարձած ակտիվությամբ, այդ թվում ՝ որոշակի գործառնությունների իրականացման համար բազմաթիվ հաշիվների բացման մասով (կապիտալի եւ բիզնեսի տեղափոխում)։

"Այդուհանդերձ, այն ժամանակ ոչ ռեզիդենտների համար սահմանված քարտերի և հաշիվների բացման բարձր սակագներից, ինչպես նաև մինչ օրս գործող ֆինանսական գործարքների միջնորդավճարների ընդհանուր աճից բանկերը շարունակում են ստանալ լուրջ եկամուտներ՝ դրանով իսկ պահպանելով վաստակած գերշահույթի աճը", - արձանագրում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները:

Կարինա Մելիքյան

Աղբյուրը`   finport.am