Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում` կարճատև անձրև

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում` կարճատև անձրև

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Երևանում ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     29.6°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          -3.3°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     12.5°C