Գևորգ Փարսյանն ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

Գևորգ Փարսյանն ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։
Հյուպատոսը համայնքի ղեկավարին է ներկայացրել այս տարվա համար նախատեսված և առաջիկա 6 ամսվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ համառոտ զեկույց, որն իրենից ենթադրում է համագործակցություն՝ մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում։
Կողմերն առավել մանրամասն քննարկման առարկա են դարձրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ: