Չինաստանի ռազմական ծախսերը աճում են 29-րդ տարին անընդմեջ

Չինաստանի ռազմական ծախսերը աճում են 29-րդ տարին անընդմեջ

Չինաստանը, որն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը ռազմական ծախսերի ծավալով, 2023թ. ռազմական կարիքների համար հատկացրել է 296 միլիարդ դոլար, ինչը 6 %-ով ավելի է, քան 2022թ.։ Չինաստանի ռազմական ծախսերը աճում են 29-րդ տարին անընդմեջ։ Չինաստանը կազմում է Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում ընդհանուր ռազմական ծախսերի կեսը: Չինաստանի մի քանի հարևաններ իրենց ծախսերի ավելացումը կապում են Չինաստանի ռազմական ծախսերի աճի հետ:

2023թ. Ճապոնիան ռազմական կարիքների համար հատկացրել է 50,2 միլիարդ դոլար, ինչը 1%-ով ավելի է, քան 2022թ.։ Թայվանի ռազմական ծախսերը նույնպես 2023թ. աճել են 11%-ով՝ հասնելով 16,6 միլիարդ դոլարի։

Աղբյուրը՝    radar.am