Ապարան եվ Նիցցա քաղաքների միջեվբարեկամության եվ համագործակցության հուշագիր ստորագրվեց

Ապարան եվ Նիցցա քաղաքների միջեվբարեկամության եվ համագործակցության հուշագիր ստորագրվեց
Սույն թվականի ապրիլի 21-ին Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, տեղակալները եւ համայնքի ներկայացուցիչները համայնքապետարանում հյուրընկալեցին Ֆրանսիայի Հանրապետության Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորիին, խորհրդական, SOS-Arme՛nie Cote d'Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատին, փոխնախագահ Սևակ Ավագյանին, քարտուղար և հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի նախագահ Վահագն Մովսեսյանին, Կառավարման խորհրդի անդամներ Հովհաննես Իգիթյանին, Արտակ Հակոբյանին, Պատրիկ Լաֆուրկադին։
Բարեկամության հուշագիրը վավերացրին Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը եւ Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին։
Հաշվի առնելով փոխադարձ համագործակցության, հետագա կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը՝ երկու կողմերը պատարաստակամություն հայտնեցին ստեղծել նպաստավոր պայմաններ փոխադարձ այցերի, շփումների, ընդհանուր ու փոխշահավետ ծրագրերի քննարկման, հաստատման ու իրականացման համար:
Փոխադարձ համագործակցության ու եղբայրական կապերի հաստատման գործում շեշտադրվեցին մշակույթային, կրթական, առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության զարգացման ուղղությունները:
Հանդիպման մշակութային մասն ապահովեցին Ապարան համայնքի մշակույթի կենտրոնի և Ապարան քաղաքի արվեստի դպրոցի սաների գեղեցիկ ելույթներն ու ցուցադրությունները։