Հանձնաժողովին է ներկայացվել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների հաշվետվությունը

Հանձնաժողովին է ներկայացվել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների  հաշվետվությունը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի հերթական նիստում լսել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:

Բյուջետային գրասենյակի փորձագետ Արմինե Վարշամյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակաշրջանում գրասենյակը պատրաստել եւ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ   պատգամավորներին է տրամադրել 168 տեղեկանք, մասնավորապես 2023 թվականի տարեկան եւ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների պետական բյուջեներով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ`  79 տեղեկանքներ:

Փորձագետը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքներն ու  տրամադրված տեղեկանքներն` ըստ ուղղությունների:
 
Հանձնաժողովի որոշմամբ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարեն համատեղ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ««Կոշտ թափոնների կառավարման գործընթացի» կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության վերաբերյալ: