Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի միջոցառմանը

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի միջոցառմանը
Ծաղկաձորում անցկացվող «Mantashyants Business Weekend»-ի երկրորդ օրը ակումբի անդամ գործարարներին է հանդիպել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են «Մանթաշյանց» գործարարների ակումբից։
Բացման խոսքում նախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել «Մանթաշյանց» գործարարների ակումբի հետ իր ղեկավարած գերատեսչության՝ տարիներ շարունակ արդյունավետ իրականացվող համագործակցությունը և մանթաշյանականների հետ քննարկել երկրի տնտեսական քաղաքականությունը, ծրագրերն ու նախագծերը։
Հանդիպմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկման ընթացքում կառավարության ներկայացուցիչները խոսեց Հայաստանի տնտեսության, տարբեր ոլորտներում առկա խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների, երկրի լոգիստիկ հնարավորությունների և այլ հարցերի մասին։
«Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամներն իրենց հերթին անդրադարձան իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներին, հարցեր և առաջարկներ հնչեցրել։
Հիշեցնենք, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Ծաղկաձորում անցկացվող «Business Weekend»-ին մասնակցում էին մոտ 300 գործարարներ։ Նրանց մի մասը Հայաստան է ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։