«Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp»-ը Չինաստանից

«Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp»-ը Չինաստանից

«Apple»-ը Չինաստանի պահանջով չինական «App Store»-ից հեռացրել է «Meta»-ի «WhatsApp» հավելվածը և դրա «Threads»-ը, ինչպես նաև «Telegram», «Signal» և «Line» մեսենջերները:

Չինական կարգավորիչների պահանջների պատճառը ազգային անվտանգության նկատառումներն են։ Թվարկված բոլոր ծրագրերը կարող են աշխատել Չինաստանում և դրանց միջոցով շրջանցել տեղեկատվական բլոկները: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պահանջները կապված են քաղաքական բովանդակության և Սի Ցզինպինի մասին «խնդրահարույց» հրապարակումների հետ։

Աղբյուրը՝    radar.am