Ռուսաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1.5%-ով

Ռուսաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1.5%-ով

Ռուսաստանում մեկ անձի համար ապրանքների նվազագույն զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1,5%-ով և կազմել 6.1 հազար ռուբլի։ Այս մասին հայտնել է Ռուսպրոդսոյուզ ասոցիացիան:

«Ռուսների համար նվազագույն ամսական պարենային զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1.5%-ով։ Այսպիսով, մեկ անձի համար սննդի փաթեթը կարժենա միջինը 6110.9 ռուբլի»,- ասվում է զեկույցում։

Հաշվարկները ներառել են 33 տեսակի ապրանք, այդ թվում՝ միս, ձուկ, կաթնամթերք, ձու, ալյուր, հաց, հացահատիկային ապրանքներ, շաքարավազ, բանջարեղեն և միրգ:

Ասոցիացիան նշել է, որ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը Մոսկվայում կկազմի 7336.3 ռուբլի, Սանկտ Պետերբուրգում՝ 6995.4 ռուբլի։

Ռոսստատի տվյալներով՝ Ռուսաստանում պարենային ապրանքները ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 8.12%-ով։ Սպառողական գները տարեսկզբից աճել են 2.25%-ով:

Աղբյուրը՝    b24.am