Աստիճանաբար լուծվում են ներհամայնքային բոլոր խնդիրները

Աստիճանաբար լուծվում են ներհամայնքային բոլոր խնդիրները
Երեկ, աշխատանքային օրվա սկզբին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը Արարատ համայնքի կոմունալ ծառայության տնօրեն Արամազդ Հակոբյանի հետ եղել են Արարատ քաղաքի զբոսայգում, հետևելու համար այգու ոռոգման նոր ջրագծերի անցկացման աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի համայնքապետարանից։
Անցկացվող ջրագիծն իր նշանակությամբ մեծ կարևորություն ունի այգու կանաչապատման հարցում և ամբողջությամբ լուծելու է տեղի ոռոգման ջրի հարցը։ Այգում նոր ջրագծերի անցկացումը կնպաստի, որ կանաչապատված տարածքները էլ ավելի հաճախ ջրվեն և պահպանվեն բոլոր կանաչ գոտիները։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում Արարատ համայնքի բոլոր բնակավայրերում. սկսած Սուրենավան-Երասխ նոր գազատարի կառուցումից , ջրահեռացման և ջրամատակարարման նոր համակարգերի կառուցում, լուսավորության համակարգի արդիականացում, նոր սպորտդպրոցների կառուցում, Արմաշի Ասնու ջրագծի վերակառուցում, երբևիցե չասֆալտապատված ճանապարհների բարեկարգում, խաղահրապարակների կառուցում, տանիքների վերակառուցում և այլն:
Պետք է մեզանից յուրաքանչյուրը իր տեղում, իր գործով և աշխատանքով զորավիգ լինի պետության հզորացման և շենացման գործում…
Միասին կարող ենք ավելին…
Բարեկարգման աշխատանքները ամբողջ համայնքում շարունակվում են…