Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում Ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -1.3°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 12.4°C