Modex. ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2024թ-ի հունվար-մարտ ամիսներին

Modex. ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2024թ-ի հունվար-մարտ ամիսներին
Մոդեքս խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ առևտրային բանկերի` 2024թ-ի հունվար-մարտ ամիսների զուտ շահույթի վերաբերյալ։

Տեղեկատվության համաձայն` ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 18.8 %-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 25.4 մլրդ դրամ:
Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն 18 առևտրային բանկերից 7-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։