ԵՄ ռազմական բյուջեն ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ավելացել է 20%-ով

ԵՄ ռազմական բյուջեն ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ավելացել է 20%-ով

Եվրամիության երկրների ռազմական բյուջեները 2022 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր աճել են 20%-ով: Աս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում Եվրոպական պաշտպանական արդյունաբերության համաժողովում։

Նա կոչ է արել միավորել եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը Եվրահանձնաժողովի ղեկավարությամբ՝ բարձրացնելու դրա արդյունավետությունը։

«Մեր ազգային ռազմական բյուջեները 2022 թվականի համեմատ աճել են 20%-ով, և այդ միջոցները սկսում են փոխհատուցել վերջին տարիների ռազմական թերֆինանսավորումը», – ասել է եվրոպացի պաշտոնյան:

Ռազմական բյուջեի ավելացման անհրաժեշտություն են տեսնում նաև Միացյալ թագավորությունում: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի նկատառմամբ՝ եվրոպական երկրները պետք է մեծացնեն ծախսերը սեփական անվտանգության համար: Մարտին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է թագավորության պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի 2.3%-ից 3%-ի հասցնելու անհրաժեշտության մասին։

Աղբյուրը՝   b24.am