G7-ի և G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

G7-ի և G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

Ապրիլի 17-18-ը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնեն G7-ի և G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարարը:

Նախարարը նշել է, որ մտադիր է այս հանդիպումներում բարձրացնել դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի կտրուկ անկման հարցը։ Նախորդ օրը այն իջել է իր ամենացածր մակարդակին վերջին 34 տարվա ընթացքում:

«Մենք վերահսկում ենք այս գործընթացը և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել է ճապոնացի պաշտոնյան՝ ակնարկելով արտարժույթի շուկայում միջամտության հնարավորության մասին։

G7-ի և G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումները կհամընկնեն Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի հետ։

 Աղբյուրը՝   b24.am