Հնդկաստանի էլեկտրոնիկայի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 23.6%-ով

Հնդկաստանի էլեկտրոնիկայի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 23.6%-ով

2023-24 ֆինանսական տարում Հնդկաստանի էլեկտրոնիկայի ընդհանուր արտահանումն աճել է 23.6%-ով՝ հասնելով 29 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է Հարավասիական հանրապետության Առևտրի և արդյունաբերության նախարարությունը։

Էլեկտրոնիկայի արտահանման առաջատար հինգ շուկաներն են ԱՄՆ-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան և Իտալիան:

Վերջին ֆինանսական տարում էլեկտրոնիկայի արտահանումն ամենաարագ աճն է գրանցել արտահանման լավագույն 10 կատեգորիաների մեջ, ընդ որում՝ հնդկական ընդհանուր արտահանումը կրճատվել է 3%-ով։ Ոլորտը Հնդկաստանի արտահանման մեջ բարձրացել է հինգերորդ տեղ: Դիրքի բարելավումը պայմանավորված է սմարթֆոնների արտասահման ավելացմամբ, հատկապես՝ Apple-ի կողմից Foxconn-ի, Wistron-ի և Pegatron-ի հետ համատեղ արտադրված iPhone-ների:

Դիտարկվող ժամանակահատվածում բջջային հեռախոսների արտասահմանյան առաքումները կազմել են Հնդկաստանի էլեկտրոնիկայի ընդհանուր արտահանման 52%-ը: iPhone-ի արտահանումն աճել է արագ տեմպերով՝ գերազանցելով 7 միլիարդ դոլարը՝ շնորհիվ երկրում սմարթֆոնների արտադրությունը խթանելու կառավարության միջոցառումների։

Աղբյուրը`   b24.am