Արմինֆո. Համաշխարհային բանկը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,7%-ից մինչեւ 5,5% (2023 թվականին աճի 12,6% - ից մինչև 8,7% փաստացի դանդաղման դիմաց)։ 2025 թվականի համար տնտեսության աճի կանխատեսումը նույնպես բարելավվել է, սակայն՝ պակաս նկատելի՝ նախկին 4,5%-ից մինչև 4,9%:
Միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի աճը աստիճանաբար կմոտենա պոտենցիալ 4,5 տոկոսին, իսկ միջին գնաճը կբարձրանա մինչև թիրախավորվող 4 տոկոս: Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հրապարակած "Տնտեսական հեռանկարները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Մասնավոր հատվածի ներուժի բացահայտում" ապրիլյան զեկույցում:
Համաշխարհային բանկը, ըստ ճյուղերի, 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի դրայվերներ է համարում, ինչպես և նախկինում, ծառայությունների ոլորտը՝ 6,3%, և արդյունաբերական հատվածը՝ 5,3%, սակայն 2023 թվականի տեմպերի համեմատ թե ծառայությունների ոլորտը, թե արդյունաբերական հատվածը կունենան տեմպերի տեղապտույտ, համապատասխանաբար, 11,1% և 5,5% 2023 թվականին։
Ագրոհատվածի գծով, ինչպես և նախկինում, կանխատեսվում է թույլ աճ՝ 2024 թվականին աննշան արագացմամբ մինչև 0,9 տոկոս ՝ 2023 թվականի 0,2 տոկոսից։ 2025 թվականին ծառայությունների ոլորտում և արդյունաբերական հատվածում աճի արգելակումը կշարունակվի, համապատասխանաբար, մինչև 5,5% և 4,7%, իսկ ագրոհատվածի աճը կարագանա ընդամենը մինչև 1,2%:
Կարինա Մելիքյան
Աղբյուրը` finport.am