Երևան-Կապան-Երևան. քանի՞ ավիաչվերթ է իրականացվել այս տարի

Երևան-Կապան-Երևան. քանի՞ ավիաչվերթ է իրականացվել այս տարի

2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Մասնավորապես` հունվար և փետրվար ամիսներին իրականացվել է 2-ական չվերթ, իսկ մարտին` 8 չվերթ», – նշվում է պատասխանում։

Թռիչքներն իրականացնում է L-410 տիպի ինքնաթիռով, չվերթի տևողությունը 45 րոպե է։
Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան Է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր:
Իրանի ուղղությամբ հնարավոր թռիչքների իրականացման մասին նախարարությունում տեղյակ չեն։
Հիշեցնենք, որ Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21–ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ: