Արմինֆո. Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել

Արմինֆո. Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների առցանց հայտարարագիր ներկայացնելու ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Այվազյանը:

2023 թվականից Հայաստանում սկսվել է հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Գործընթացը կազմակերպվելու է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն մարդկանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։ Համակարգի ներդրումը կավարտվի 2025 թվականին։ Առաջին փուլում 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցնում են համայնքային կամ պետական պաշտոններ՝ "Պետական ծառայության մասին" օրենքին համապատասխան։ Բացի այդ, առաջին փուլում ընդգրկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետեր, բաժնային սեփականատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր համարվում են "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքի իրական շահառու, ինչպես նաև նրանք, ովքեր 2023 թվականին ստացել են 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն:

Եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու համար ՀՀ քաղաքացի հայտարարատուները ստիպված կլինեն նույնականացում անցնել էլեկտրոնային եղանակով, իսկ ոչ ՀՀ քաղաքացիները՝ գրանցվել Պետեկամուտների կոմիտեում և ստանալ համակարգի հասանելիություն: Առաջին դեպքում, ըստ Այվազյանի, հնարավոր կլինի նույնականացնել էլեկտրոնային նույնականացման <Ես եմ > https://www.ekeng.am/ru/esem ազգային համակարգում: Համակարգում հնարավոր կլինի նույնականացվել երկու եղանակով: Մասնավորապես՝ ID քարտի և բջջային հավելվածի միջոցով։ Միևնույն ժամանակ, ID քարտը պետք է հագեցած լինի չիպով (և պահպանվեն դրա PIN/PUK կոդերը) և ունենա հաշվող սարք (մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը թողարկված ID քարտերը նման հնարավորություն ունեին, մյուսները ստիպված կլինեն կրկին դիմել ՆԳՆ քարտի համար): Իսկ MID գործընթացի համար (sim քարտի միջոցով) անհրաժեշտ կլինի ID քարտով այցելել ցանկացած բջջային օպերատորի սպասարկման գրասենյակ, որտեղ կտրամադրվի sim քարտ: Նույնականացման փուլից հետո ֆիզիկական անձը ստիպված կլինի պարզեցված կարգով ստանալ հարկ վճարողի գրանցման համարը (PHH) (արդեն անձնական աշխատասենյակում) և անցնել հայտարարագիրը լրացնելու փուլ:

Գործընթացը, առաջին հայացքից, բարդ չէ։ Սակայն, չնայած արդեն 2024 թվականի մայիսի 1-ին հայտարարատուների առաջին խումբը պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի, իսկ նրանք, ՊԵԿ դիտարկումներով, մոտ 120 հազար են, ապրիլի 11-ի դրությամբ եկամուտների մասին հաշվետվություն է ներկայացրել շուրջ 5 հազար հայտարարատու։ Այստեղ նշենք, որ ի սկզբանե, հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակ նշվում էր, որ հայտարարագրերը պետք է տրամադրվեն մինչև ապրիլի 1-ը, միայն դրանից հետո, հաշվի առնելով "ազգային ավանդույթներն ու սովորույթները", որոշվել է ժամկետները հետաձգել մինչև մայիսի 1-ը:

Դատելով Ցանցում արձագանքներից՝ շատ հայտարարատուներ դժվարությունների են բախվում հենց նույնականացման փուլում։ <Փորձում եմ մուտք գործել (համակարգ), գրում է <դուք չկաք>: Եթե ֆիզիկական անձը ունի PHH, մուտքի անուն և գաղտնաբառ, որով նա արդեն 5 տարի ներկայացնում է հայտարարագիր, ասենք, վարձակալության տալուց, արդյո՞ք այս դեպքում նույնպես այդ գաղտնաբառերը չպետք է աշխատեն, արդյո՞ք  պետք է այլ տեղ գրանցվել>, <Համակարգը չի ճանաչում իմ ստորագրությունը>, < բջջայինով նույնականացում չի անցնում, եթե ունես eSIM քարտ>, <Նույնականացում չի իրականացվում, եթե բջջայինը գրանցված է մեկ այլ անձի անունով, կամ փոխել ես օպերատորին ՝ պահպանելով հեռախոսահամարդ>, <Ես պետք է նոր ID քարտ վերցնեմ, հերթագրվել եմ անձնագրային գրասենյակում, բայց ակնհայտ է, որ մայիսին չեմ հասցնի, քանի որ հերթը կհասնի միայն հունիսին>. գրում են հայտարարատուները՝  հայացքներն ուղղելով հարկային-մաքսային կոմիտեի ՏՏ-աշխատակիցներին։

Մինչդեռ, ինչպես նշում է Լուսինե Այվազյանը, ՊԵԿ-ը նույնականացման հարցերի պատասխանատու կառույց չէ, դրանք գերատեսչության իրավասությունից դուրս են: Նույնականացման, այդ թվում ՝ էլեկտրոնային ստորագրության և նույնականացման քարտի տրամադրման հետ կապված հարցեր առաջանալու դեպքում նա հորդորում է դիմել "Էկենգ" ընկերությանը և ՆԳՆ-ին: <ՊԵԿ-ը շահագրգռված է, որպեսզի գործընթացը հնարավորինս սահուն ընթանա քաղաքացիների համար։ Այդ առնչությամբ դեռ ծրագրի ներդրումից առաջ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել Ինչպես "Էկենգ"-ի, այնպես էլ թվայնացման գրասենյակի հետ: Եվ Պետական եկամուտների կոմիտեն կիրառել է նրանց կողմից տրամադրված հստակ լուծումները>, - նշում է Այվազյանը։

Այնուամենայնիվ, օրենսդիրը պատժամիջոցներով սպառնում է նրանց, ովքեր ժամանակին չեն հասցնի, կամ ինչ-որ բան սխալ անեն։ Արդյո՞ք հարկայինը, հաշվի առնելով սեղմ ժամկետները (ի դեպ, էլեկտրոնային հարթակը, որի միջոցով հայտարարատուները կարող են հայտարարագիր ներկայացնել ՊԵԿ-ը ներկայացրել է միայն մարտի 21-ին) եւ պետական մարմինների թերացումները, պատրաստ է ընդառաջել "հպարտ հարկատուին":

<ՊԵԿ-ում ըմբռնումով են մոտենում իրավիճակին, նույնիսկ, եթե խնդիրը մեր գերատեսչության իրավասությունը չէ։ Հաշվի առնելով դա՝ այս փուլում քննարկվում է հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու և հնարավոր ուշացման համար տույժեր չկիրառելու հնարավորությունը։ Առայժմ վերջնական որոշում  չի կայացվել", - նշել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նաիրա Բադալյան

Աղբյուրը`   finport.am