ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 19-րդ փողոցը, 9-րդ փողոցի առաջին հատվածը, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքը, կառուցվել ոռոգման ջրատարներ, արտաքին լուսավորության ցանց, գազատար։
Իրականացված սուբվենցիոն 6 ծրագրերի համար ներդրվել է 373 միլիոն 830 հազար 210 դրամ, որից 228 միլիոն 954 հազար 233 դրամը ՀՀ կառավարության, 144 միլիոն 875 հազար 977 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
67 Գեղհովիտի 9-րդ փողոցի առաջին հատվածի, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի ասֆալտապատման և Լեռնակերտ թաղամաս տանող ճանապարհահատվածի հենապատի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 156 միլիոն 927 հազար 109 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է Գեղհովիտի 9-րդ փողոցի 1-ին հատվածը, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքը՝ 1494 գծամետր ընդհանուր երկարությամբ և 6810 քառակուսի մետր մակերեսով, Լեռնակերտ թաղամաս տանող հատվածում կառուցվել է 28 խորանարդ մետր ծավալով հենապատ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման շնորհիվ Գեղհովիտի 9-րդ և 1-ին փողոցների բնակիչներն առաջին անգամ օգտվում են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներից, իսկ Լեռնակերտ տանող ճանապարհի հատվածի վտանգավոր իրավիճակը վերացված է։
68 Գեղհովիտի 19-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականից և ավարտվել 2023 թվականի սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է Գեղհովիտի 19-րդ փողոցը՝ շուրջ 300 մետր երկարությամբ և 1140 քառակուսի մետր մակերեսով։
Ծրագրի իրականացման շնորհիվ 19-րդ թաղամասի բնակիչներն առաջին անգամ օգտվում են ասֆալտապատ և բարեկարգ ճանապարհից։
69 Գեղհովիտի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 126 միլիոն 467 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտի 1-ին, 6 և 9-րդ փողոցներում ոռոգման ջրատար ցանց է կառուցվել 2307 մետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի շնորհիվ ոռոգվող հողատեսքերն ավելացել են 54 հեկտարով։
Ծրագրի շահառու են համարվում 400 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
70 Լեռնակերտի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 346 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել 1403 մետր երկարության ոռոգման ջրատար, երկաթբետոնյա խողովակներով, ինչի շնորհիվ Լեռնակերտում ոռոգելի հողատեսքերն ավելացել են 25 հեկտարով։
Ծրագրի շահառուներ են համարվում 80 տնտեսություն։
71 Գեղհովիտի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիոն 628 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորության ցանց է կառուցվել Գեղհովիտի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում, 2-րդ փակուղում, 5-րդ փողոցի 7-րդ նրբանցքում ու 54-րդ փակուղում, 7-րդ փողոցում՝ 700 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 27 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Վերոնշյալ փողոցների բնակիչներն առաջին անգամ են օգտվում արտաքին լուսավորության ցանցից։
72 Գեղհովիտի «Քռա» թաղամասի գազատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և 2024 թվականի մարտի վերջերի դրությամբ իրականացվել շուրջ 70 տոկոսով։
Գազատարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում «Քռա» թաղամասի շուրջ 100 տնտեսություն կապահովվեն բնական գազով։