Սկսվել են Խոյ համայնքի Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները
Սկսվել են Խոյ համայնքի Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Խոյի համայնքապետարանից։
Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 96,288.500/իննսունվեց միլիոն երկու հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 62,587.525 դրամ/65%/, իսկ պետության մասնաբաժինը ՝ 33,700.975 դրամ /35%/:
Շինարարական աշխատանքներն իրակացնող կազմակերպությունն է «Ադիբեկ» ՍՊ ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Բագարանի Բարիք» ՍՊ ընկերությունը: