ՀՀ պետբյուջեի եկամուտները 2024 թ. հունվար-փետրվարին կազմել են 324.43 մլրդ դրամ

ՀՀ պետբյուջեի եկամուտները 2024 թ. հունվար-փետրվարին կազմել են 324.43 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ։ 202 3թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.93 մլրդ դրամով կամ 7.96%-ով։

Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 320.65 մլրդ դրամ, ինչը 2023 թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 30,37%-ով կամ 74.69 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 50.77 մլրդ դրամով կամ 93.07%-ով և կազմել 3.78 մլրդ դրամ։

2024 թ. փետրվար ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 140.06 մլրդ դրամ, ծախսերը՝ 204.93 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 64.87 մլրդ դրամ։

Աղբյուրը`   b24.am