2024 թվականի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ
Ընթացիկ տարվա մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։
Ըստ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացրած տվյալների` 2023 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: 2024 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։